Պատգամավորները հանդիպեցին ԱԺ-ի մոտ հավաքված առևտրականներին
29/09/2014 12:30

Պատգամավորները հանդիպեցին ԱԺ-ի մոտ հավաքված առևտրականներին

Քիչ առաջ Ազգային ժողովի մոտ հավաքված առևտրականների հետ հանդիպեցին պատգամավորներ Արամ Մանուկյանը, Վահան Բաբայանը և այլք:

Նրանք խոստացան, որ խնդրի լուծման վերաբերյալ կմշակեն նոր մոտեցումներ ու կներկայացնեն դրանք կառավարությանը:

Հավաքված առևտրականները ողջունեցին այս քայլն ու պատրաստակամություն հայտնեց ստորագրահավաք նախաձեռնել ու ներակայացնել ԱԺ:

Նշենք, որ այսօր խորհրդարանում քննարկվելու է հենց Շրջանառության հարկի մասին օրենքը: Պատգամավորները խոստացան, որ ամեն բան կանեն, որպեսզի այն հետ կանչվի:

Մանրամասները կներակայցվեն ավելի ուշ՝ Aysor.am-ի տեսանյութում:

Նախորդող հրապարակում՝ Առևտրականները հավաքվել են ԱԺ-ի մոտ. «Ով ժողովրդի կողմից է՝ թո՛ղ իջնի»


 

Պատգամավորները հանդիպեցին ԱԺ-ի մոտ հավաքված առևտրականներին