13-ամյա տղան զվարճացել է` կոտրելով էլեկտրագնացքի ապակիները
29/09/2014 15:58

13-ամյա տղան զվարճացել է` կոտրելով էլեկտրագնացքի ապակիները

Սեպտեմբերի 25-ին, երեկոյան, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Անվտանգության ծառայության հերթապահ մաս հաղորդվել էր, որ Երևանի վագոնալոկոմոտիվային դեպոյի մոտակայքում անհայտ անձինք քարով կոտրել են Երևան-Գյումրի երթուղում գործով էլեկտրագնացքի ապակին: Էլեկտրագնացքը կայարանից ուղևորվում էր Երևանի դեպո: Այս մասին տեղեկանում ենք ՀԿԵ մամուլի ծառայութունից:
 
Դեպքի վայր էին մեկնել Անվտանգության ծառայության աշխատակիցները, ովքեր պարզեցին խուլիգանի ինքնությունը: Նա 13-ամյա տղա էր, ով զղջացել և ընդունել էր արարքը:

Ոստիկանությունից կանչվել էին անչափահասների հարցերով աշխատակիցները, ովքեր կշարունակեն աշխատանքը տղայի հետ:

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը կրկին հիշեցնում է, որ նման դեպքերը երկաթուղում ոչ միայն բերում են նյութական կորուստների, այլ նաև վտանգավոր են ուղևորների կյանքի և առողջության համար ու կոչ է անում զերծ մնալ նման քայլերից:
 

13-ամյա տղան զվարճացել է` կոտրելով էլեկտրագնացքի ապակիները