Հովիկ Աբրահամյանն աշխատանքային ճաշ է ունեցել Հունաստանի նախագահի հետ
30/09/2014 19:23

Հովիկ Աբրահամյանն աշխատանքային ճաշ է ունեցել Հունաստանի նախագահի հետ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային ճաշ է ունեցել պետական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի Հանրապետության նախագահ Կարոլոս Պապուլիասի հետ: Այս մասին տեղեկանում ենք Կառավարության մամուլի ծառայությունից: 

Հայաստանի վարչապետը և Հունաստանի նախագահը բարձր են գնահատել երկու բարեկամ երկրների բազմադարյա պատմամշակութային կապերը և կարևորել տարբեր ոլորտներում հայ-հունական արդյունավետ համագործակցության ամրապնդումն ու հետագա զարգացումը:

Զրուցակիցներն ընդգծել են, որ Հայաստանի և Հունաստանի կառավարությունները պետք է շարունակեն ջանքեր գործադրել՝ երկկողմ տնտեսական հարաբերություններն ավելի ակտիվացնելու, առևտրաշրջանառության ծավալներն ավելացնելու և համատեղ տարբեր ծրագրեր իրականացնելու համար:  

Հովիկ Աբրահամյանն աշխատանքային ճաշ է ունեցել Հունաստանի նախագահի հետ