Մարզահամերգային համալիրը դարձել է մարզահամալիր. «Ասես ֆիթնես կլուբ լինի»
30/09/2014 17:57

Մարզահամերգային համալիրը դարձել է մարզահամալիր. «Ասես ֆիթնես կլուբ լինի»

Մարզահամերգային համալիրի հասարակայնության հետ կապերի և լրատվության պատասխանատու Կորյուն Գրիգորյանը աբսուրդ է համարում Կադաստրի տեղեկանքը, որում նշված էր, որ համալիրը պատկանում է Հայաստանի Հանրապետությանը:

Այսօր լրագրողների հանդիպմանը նա ներկայացրեց տեղեկանքը՝ նշելով, որ դրանում բացակայում է Կարեն Դեմիրճյանի անունը, իսկ մարզահամերգային համալիրը մարզահամալիր է դարձել, «ասես, ֆիթնես կլուբ լինի»:

«Մարդիկ թքած ունեն և անում են այն, ինչ ուզում են: Տեղեկանքում նշված է, որ համալիրը Ծիծեռնակաբերդի զբոսայգում գտնվող մարզահամալիր է»,- ասաց նա, նշելով, որ հավանական չի համարում սխալմունքի առկայությունը այս փաստաթղթում, այլ համալիրի անունն է փոխվել, ինչը թույլ չի տալիս այն ընկալել որպես մարզահամերգային համալիր:

Նախորդող հրապարակում՝ ՊՆ-ն պատասխանատվություն չի կրում Համալիրի կրած նյութական կորուստների համար

ԴԱՀԿ-ն պարզաբանում է Մարզահամերգային համալիրում տեղի ունեցածը (Տեսանյութ)

ԴԱՀԿ աշխատակիցները ներխուժել են Մարզահամերգային համալիր 

Մարզահամերգային համալիրը դարձել է մարզահամալիր. «Ասես ֆիթնես կլուբ լինի»