ԲՀԿ պատգամավոր. Շրջանառության հարկի մասին օրենքը հետամնաց գործիք է
30/09/2014 18:18

ԲՀԿ պատգամավոր. Շրջանառության հարկի մասին օրենքը հետամնաց գործիք է

«Հանրապետությունում մեր ժողովրդին վերարտադրվելու համար նպաստավոր պայմաններ չեն ստեղծվում: Մենք նոր կառավարության առջև խնդիր էինք դրել վերականգնել վերականգնել կառավարության հանդեպ վստահությունը և ապահովել տնտեսական աճ: Շրջանառության հարկի մասին օրենքը հետամնաց գործիք է, որի իմաստը չեմ տեսնում»,- ԱԺ հայտարարարությունների ժամին այս մասին ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Պատգամավորը նշեց, որ քաղաքական ուժերը արտահերթ լիագումար նիստ են հրավիրել և առաջարկում ենք օրենքը կիրառել կամավոր սկզբունքով:

«Մենք հասակնում ենք, որ բազմաթիվ փաստաթղթերի հետ կապված կլինեն խնդիրներ: Վերջին ձեռբերքումները այն են, որ փոքրերը հարկային տեսուչի մոտ չեն գնում, այլ փոքրի մոտ ուղակում են սուբյեկտին և համակարգի փոքր աշխատողներին: Դա նոր շահարկումներ կառաջացնի: Ի՞նչ է, հնարավոր չէ, որ միասին կանգնեք և ասենք, որ չենք ուզում դիվիդենտներ շահել և փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին առօրյա սթրեսից ազատենք»,-ասաց պատգամավորը: 

ԲՀԿ պատգամավոր. Շրջանառության հարկի մասին օրենքը հետամնաց գործիք է