Beeline-ը կանցկացնի աշխատանքի տոնավաճառ DigiTec Expo-ի շրջանակում
01/10/2014 18:10

Beeline-ը կանցկացնի աշխատանքի տոնավաճառ DigiTec Expo-ի շրջանակում

Beeline-ը կանցկացնի աշխատանքի տոնավաճառ ամենամյա DigiTec Expo տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակում: Ընկերության ներկայացուցիչներն այցելուներին կներկայացնեն Beeline-ի աշխատատեղերի լայն ընտրության հնարավորություն` սկսած տեխնոլոգիական, վարչական և ֆինանսական գործառույթներից, վերջացրած հաճախորդների սպասարկումով՝ թե՛ մասնավոր ու թե՛ կորպորատիվ հատվածներում: Այս մասին հայտնում է «ԱրմենՏել» ՓԲԸ-ի հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

«DigiTec համաժողովն իրավամբ համարվում է Հայաստանի ամենանշանակալի տեխնոլոգիական իրադարձություններից մեկը: Ամեն տարի ցուցահանդեսին այցելում են հազարավոր հյուրեր, որոնց թվում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատող բազմաթիվ սկսնակ և փորձառու մասնագետներ: Beeline-ն ուրախ է, որ հնարավորություն ունի աշխատանք փնտրողներին հրավիրելու տոնավաճառի, իսկ նրանցից լավագույններին առաջարկելու իրենց կարիերան զարգացնել ընկերությունում` այդպիսով փոխելով նրանց կյանքը դեպի ավելի լավը»,- նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Beeline-ի աշխատանքի տոնավաճառը կգործի հոկտեմբերի 3-ին կայանալիք DigiTec Expo համաժողովի 3-րդ հարկում` հետևյալ հասցեով. Հակոբ Հակոբյան փող. 3։ 

Beeline-ը կանցկացնի աշխատանքի տոնավաճառ DigiTec Expo-ի շրջանակում