ԱԳ նախարար Նալբանդյանը կայցելի Սերբիա
01/10/2014 10:46

ԱԳ նախարար Նալբանդյանը կայցելի Սերբիա

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Սերբիայի առաջին փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչի հրավերով  վաղը՝  հոկտեմբերի 2-ին, պաշտոնական այց կկատարի Սերբիա:

ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից հայտնում են, որ Բելգրադում նախատեսված են նախարար Նալբանդյանի հանդիպումները Սերբիայի օրենսդիր և գործադիր իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների, Սերբ ուղղափառ եկեղեցու պատրիարքի հետ:

ԱԳ նախարար Նալբանդյանը կայցելի Սերբիա