Ցույց ԱԺ-ի մոտ. Նախարարներն անտարբեր են, ոստիկանները՝ խոչընդոտող
01/10/2014 17:58

Ցույց ԱԺ-ի մոտ. Նախարարներն անտարբեր են, ոստիկանները՝ խոչընդոտող

ԱԺ-ի Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ, որտեղից ԱԺ են ժամանում կառավարության անդամները, կրկին հավաքվել էին մի խումբ առևտրականներ:

Նախարարներն ու կառավարության ներկայացուցիչները խուսափում էին ինչպես լրագրողների հարցերից, այնպես էլ ցուցարարների հետ հանդիպումից:

Տեղում էին նաև ոստիկանները, որոնց խիստ հրահանգված էր թույլ չտալ ոչ միայն ցուցարարներին մոտենալ կառավարության անդամներին, այնպես էլ խոչընդոտել լրագրողներին տեսալուսանկարահանմանը:

Լրագրողները նախարարներին նկարահանելու փոխարեն, նկարահանում էին ոստիկանների կամ գլխարկները, կամ էլ կոշիկները:

Բայց դա չէր խանգարում ցուցարարներին, որպեսզի նրանք մոտեցող պատգամավորներից ու նախարարներից հետաքրքրվեին, թե ինչո՞ւ են նրանք բոյկոտում հրավիրված արտահերթ նիստերը:

Վերջիններս, ի դեպ, ավելի համառ գտնվեցին, և այդպես էլ անպատասխան թողեցին քաղաքացիներին հուզող հարցերը և անտարբերությամբ մտան ԱԺ:

Ի դեպ` ակցիայի ժամանակ ցուցարարների մեջ հայտնվեցին ինչ-որ մարդիկ, որոնց ցուցարարները ընդհանրապես չէին ճանաչում, հայտարարեցին, թե Facebook սոցիալական կայքում բացվել է «Կասեցում» խումբ, որտեղ ցուցարարները կարող են իրենց բողոքներն արտահայտել, և փոխանակ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հետաքրքրվեր, թե ովքեր են այդ մարդիկ, խոչընդոտում էր լրագրողների աշխատանքին:

Ի դեպ` Aysor.am-ի թղթակցի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես են երիտասարդ «ֆեյսբուքյան ակտիվիստները» հայտարարում, որ չպետք է կառավարության անդամների հետևից վակարկել ամոթ, ու չհետաքրքրվել, թե ինչո՞ւ են այդքան ջանասիրաբար  բոյկոտում արտահերթ նիստը:

Մանրամասները տեսանյութում:

Ցույց ԱԺ-ի մոտ. Նախարարներն անտարբեր են, ոստիկանները՝ խոչընդոտող