ՎՏԲ Բանկը Telcell ընկերության հետ անցկացնում է «Հաջողակ վճարում» ակցիան
01/10/2014 18:26

ՎՏԲ Բանկը Telcell ընկերության հետ անցկացնում է «Հաջողակ վճարում» ակցիան

ՎՏԲ-Հայաստան Բանկը Telcell ընկերության հետ համատեղ անցկացնում է «Հաջողակ վճարում» ակցիան: Բանկի հաճախորդները 2014թ.-ի հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը, հաճախ կատարելով վճարումներ ՎՏԲ-Հայաստան Բանկի 49 մասնաճյուղերում տեղակայված Telcell վճարային տերմիալների միջոցով, ստանում են հնարավորություն շահելու նվերներ: Այս մասին հայտնում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ակցիայի մասնակից հնարավոր է դառնալ` ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում տեղակայված Telcell վճարային տերմիալների միջոցով բանկի քարտային/բանկային/ավանդային հաշիվների համալրման և վարկերի մարման, Պետավտոտեսչության տուգանքների մարման, ավտոկայանատեղերի համար վճարման (Parking City), խմբավորված տեսքով կոմունալ վճարումների իրականացման պարագայում:

Ակցիայի ավարտին առավելագույն քանակի վերոնշյալ տիպի գործարքներ իրականացրած 100 հաճախորդները կմասնակցեն 3 արժեքավոր մրցանակների` ֆոտոխցիկի, սմարթֆոնի, պլանշետի խաղարկությանը:

Կատարված վճարումները Բանկում հասանելի կդառնան/փաստացի կիրականացվեն երկուշաբթիից ուրբաթ` ժամը 09:00-ից մինչև 19:00-ն, շաբաթ օրը` ժամը 09:00-ից 18:00-ն, մնացած օրերին և ժամերին` հաջորդ բանկային օրը` ժամը 09:00-ին:

ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում Telcell տերմինալների տեղակայման և ակցիայի վերաբերյալ մանրամասն տեղեկութուններ կարելի է ստանալ բանկի կայքում`«Ակցիաներ և հատուկ առաջարկներ» բաժնում կամ զանգահարելով բանկի միասնական տեղեկատվական ծառայություն` 87-87 հեռախոսահամարով: 

ՎՏԲ Բանկը Telcell ընկերության հետ անցկացնում է «Հաջողակ վճարում» ակցիան