02/10/2014 12:06
Ցուցարարները Կառավարության մոտ են. «Մենք գործ տվող չենք»
Այսօր վաղ առավոտից Կառավարության շենքի մոտ հավաքվել էին առևտրակններ: Այստեղ էին նաև ոստիկանները և ՄԻՊ ներկայացուցիչները:
Առևտրականները պահանջում են կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպում և երեկվանից ուժի մեջ մտած «Շրջանառության հարկի մասին» օրենքի կասեցում:
Առևտրակններից մեկը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իրենք մարտական են տրամադրված և որոշել են իրենց պահանջը չկատարելու դեպքում՝ գործադուլ անել:
Ցուցարարներից մի քանիսը զրուցեցին ՄԻՊ ներկայացուցիչների հետ, և խնդրեցին, որ ՄԻՊ-ը Կառավարությանն առաջարկի ընդառաջել իրենց: Ցուցարարներն առաջարկեցին ՄԻՊ ներկայացուցչին Կառավարությանը փոխանցել իրենց տեսակետը, այն է` Շրջանառության հարկը պահպանել 3.5 տոկոսը` առանց հաշիվ-ապրանքագրերի, ինչպես նախկինում էր: Նոր օրենքը` Շրջանառությունից 1 տոկոս` հաշիվ-ապրանքագրերով, առևտրականների համար ընդունելի չէ:
«Իրենք լավ գիտեն, թե ովքեր են խոշորները, մենք գործ տվող չենք»,- ասաց ցուցարարներից մեկը:
Նախորդող հրապարակում՝ Պատգամավորները՝ ցուցարարներին. Կառավարությունը չի նահանջում