02/10/2014 10:36
Երևանում այսօր էական տեղումներ չեն սպասվում
Հայաստանի Հանրապետության տարածքում հոկտեմբերի 2-ին արևելյան, 3-4-ին հյուսիսային և արևելյան, 5-6-ին միայն հյուսիսային շրջաններում հատկապես օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև, առանձին հատվածներում` մառախուղ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից: Քամին` հյուսիս-արևմտյան` 5-10 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 3-ի ցերեկը արևելյան շրջաններում կնվազի 4-5 աստիճանով, 5-ին նույնքան կբարձրանա:
Երևանում հոկտեմբերի 2-6-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում:
Հոկտեմբերի 2-ի ցերեկը սպասվում է +22-ից +24 աստիճան, երեկոյան՝ +15-ից +17 աստիճան, գիշերը՝ + 8-ից +10 աստիճան: