ԲՀԿ-ն ժողովրդին հանել է փողոց՝ բողոքելու իրենց ձեռքով ընդունված օրենքի դեմ
03/10/2014 09:02

ԲՀԿ-ն ժողովրդին հանել է փողոց՝ բողոքելու իրենց ձեռքով ընդունված օրենքի դեմ

Պարզվում է՝ ԲՀԿ-ականներն այսօր ընդդեմ իշխանության «կանգնում են» ժողովրդի կողքին՝ դեմ արտահայտվելով մի օրենքի, որին ամիսներ առաջ՝ կոնկրետ հունիսի 20-ին, կողմ են քվեարկել: Խոսքը «Շրջանառության հարկի մասին» օրենքին է վերաբերում, որին այդ օրը ՀՀԿ-ն, ՕԵԿ-ն ու ԲՀԿ-ն պաշտոնապես հայտարարել են կողմ քվեարկելու մասին և ամբողջ կազմով կողմ են քվեարկել: Այս մասին գրել է «Հրապարակը»:

«ՀՅԴ-ն և ՀԱԿ-ը ձեռնպահ են քվեարկել: Դեմ քվեարկող միակ խմբակցությունը եղել է «Ժառանգությունը», Ռուբիկ Հակոբյանն ու Թևան Պողոսյանն են ներկա եղել քվեարկությանը, երկուսն էլ դեմ են քվեարկել: Փոստանջյանն այդ ժամանակ երկրում չէր: Ու հիմա ԲՀԿ-ն ժողովրդին հանել է փողոց՝ բողոքելու իրենց ձեռքով ընդունված օրենքի դեմ:

Այն, որ ԲՀԿ-ն է ժողովրդին փողոց հանել, ասում են հենց ակցիայի մասնակիցները. «Բա ԲՀԿ-ից մեզ ուրիշ բան են ասել»,- զարմացած ասել են հավաքվածները, երբ նրանց ասել են, որ ԲՀԿ-ն կողմ է քվեարկել օրենքի փոփոխություններին»,- նշել է թերթը: 

ԲՀԿ-ն ժողովրդին հանել է փողոց՝ բողոքելու իրենց ձեռքով ընդունված օրենքի դեմ