Արմեն Գևորգյանը՝ ԱԱԽ քարտուղար.  Նրան կփոխարինի Դավիթ Լոքյանը
08/10/2014 09:26

Արմեն Գևորգյանը՝ ԱԱԽ քարտուղար. Նրան կփոխարինի Դավիթ Լոքյանը

«Հրապարակում» կարդում ենք. «Չնայած տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը երեկ դեռ շարունակում էր աշխատել և չին գործընկերների հետ էր հանդիպում, այդուհանդերձ, կառավարության կուլիսներում նրան փոխարինողի անունն է պտտվում՝ ՀՅԴ-ական նախկին գյուղնախարար Դավիթ Լոքյանի, ով Հովիկ Աբրահամյանի մտերիմն է, իսկ տղան՝ Սերգեյը՝ վարչապետի խորհրդականը:

Թեև խոսվում է, որ Արմեն Գևորգյանն ինքնակամ է որոշել հեռանալ փոխվարչապետի պաշտոնից, և անգամ Սերժ Սարգսյանի հորդորները չեն ազդել, սակայն կառավարությունում չբացառեցին, որ նա կնշանակվի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, որը թափուր է մնացել Արթուր Բաղդասարյանի հրաժարականից հետո:

Կառավարությունում այլ սպասվող փոփոխությունների մասին էլ են խոսում, մասնավորապես` աշխատանքի և սոցիալական ապահովության ու առողջապահության նախարարությունների միավորման, սակայն ասում են, որ դա կլինի ավելի ուշ»:
 

Արմեն Գևորգյանը՝ ԱԱԽ քարտուղար. Նրան կփոխարինի Դավիթ Լոքյանը