Էմիլ Բաբայանն ընտրվել է Արդարադատության ակադեմիայի նախագահ
10/10/2014 17:48

Էմիլ Բաբայանն ընտրվել է Արդարադատության ակադեմիայի նախագահ

Հոկտեմբերի 10-ին տեղի ունեցավ Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նիստը: Օրակարգում ընդգրկված էր մեկ հարց՝ խորհրդի նախագահի ընտրության հարցը: Խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրվեց միայն ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանի թեկնածությունը, ով գաղտնի քվեարկությամբ ընտրվեց միաձայն: Այս մասին տեղեկացնում են Արդարադատության ակադեմիայի հանրային կապերի բաժնից:

«Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքով` Ակադեմիայի կառավարումն իրականացնում է Ակադեմիայի կառավարման խորհուրդը: Վերոնշյալ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ խորհրդի նախագահն ընտրվում է խորհրդի կազմից, գաղտնի քվեարկությամբ: Խորհրդի նախագահն ընտրվում է մեկ տարի ժամկետով՝ դատախազ և դատավոր անդամների միջև ռոտացիոն սկզբունքով:

Հիշեցնենք, որ մինչ այսօր Արդարադատության ակադեմիայի խորհուրդը նախագահում էր Վարչական վերաքննիչ դատարանի նախագահ Հովսեփ Բեդևյանը:

Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի կազմը.

Արսեն Մկրտչյան – ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Հովսեփ Բեդևյան-Վարչական վերաքննիչ դատարանի նախագահ
Երվանդ Խունդկարյան- Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ
Համլետ Ասատրյան –Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր
Էմիլ Բաբայան- ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ
Հակոբ Մարտիրոսյան – Արագածոտն մարզի դատախազ
Արթուր Դավթյան – Երևան քաղաքի դատախազ