ԵԽԽՎ-ում հակահայկական որոշումներից հետո Մեծ Բրիտանիայի դեսպանին ԱԺ է կանչել
10/10/2014 09:39

ԵԽԽՎ-ում հակահայկական որոշումներից հետո Մեծ Բրիտանիայի դեսպանին ԱԺ է կանչել

ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը Հայաստան-Մեծ Բրիտանիա խորհրդարանական բարեկամական խմբի կողմից երեկ հրավիրվել է Ազգային ժողով՝ կապված վերջին շրջանում եվրոպական կառույցների հակահայկական որոշումների հետ:

Բանն այն է, որ մասնավորապես ԵԽԽՎ-ում տեղի ունեցած վերջին հայտնի զարգացումներում բավականին մեծ է բրիտանացի պատգամավորների դերը, և հայ խորհրդականները դեսպանին խնդրել են այս կապակցությամբ իրենց ունեցած մտահոգությունները փոխանցել Մեծ Բրիտանիայի կառավարությանը, մանավանդ, որ տեղեկություններ կան, թե Հայաստանի համար ոչ նպաստավոր զարգացումներ են սպասվում նաև Եվրոխորհրդարանում, և այս պրոցեսում նույնպես ներգրավված են բրիտանացի պատգամավորները:
 

ԵԽԽՎ-ում հակահայկական որոշումներից հետո Մեծ Բրիտանիայի դեսպանին ԱԺ է կանչել