Հայ աղջիկները հաղթանակով են վերադարձել գեղեցկության մրցույթից. Լուսանկարներ
10/10/2014 19:55

Հայ աղջիկները հաղթանակով են վերադարձել գեղեցկության մրցույթից. Լուսանկարներ

Սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 2-ը Թուրքիայի Բոդրում քաղաքում անցկացվել է 3-17 տարեկան երեխաների համար կազմակերպված «LITTLE PRINCESS WORLD/UNIVERSE & LITTLE PRINCE WORLD/UNIVERSE», «MISS JUNIOR-UNIVERSE», «MINI/JUNIOR TOP MODEL OF THE WORLD», ինչպես նաև «PRINCESS OF THE GLOBE-2014» և «PHOTOMODEL OF THE UNIVERSE-2014»մրցույթ-փառատոները:

Մրցույթները կազմակերպվել են «Համաշխարհային գեղեցկության և նորաձևության լիգայի» կողմից: Մասնակցելու իրավունք են ստացել աշխարհի տարբեր մայրցամանքրեից ժամանած մասնակիցներ, որոնց թվում «MISS UNIVERSE», «MISS WORLD», «MISS INTERNATIONAL» մրցույթների մասնակիցներ:

«Համաշխարհային գեղեցկության և նորաձևության լիգայի», «Միսս և Միստր աշխարհ» միջազգային կազմկոմիտեի նախագահ, մրցույթների հիմնադիր Աշոտ Խաչատրյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ մասնակիցների ընտրության հարցում իրենք առաջնորդվել են որակի, ոչ թե քանակի ապահովման սկզբունքով:

Նրա խոսքով՝ մրցույթի մասին տեղեկատվություն հրապարակվել է բազմաթիվ արտասահմանյան լրատվամիջոցներում, մասնավորապես՝ ուկրաինական, բելառուսական, ռուսական, թուրքական, չինական, իտալական և այլ լրատվամիջոցներում:

Հայաստանը ներկայացնող փոքրիկ գեղեցկուհի Էլեն Ասոյանը մրցույթին մասնակցության բարձր մակարդակի շնորհիվ ստացել է «PRINCESS OF THE WORLD» մրցույթի Գրան պրին, գլխավոր մրցանակը և «BEST OF THE BEST» մրցանակը:

Մեծահասակների «PRINCESS OF THE GLOBE"-2014»-ում հայ գեղեցկուհի Անահիտ Գրիգորյանը շատ փայլուն կերպով հանդես է եկել «Միսս տաղանդ» անվանակարգում և գրավել է գլխավոր մրցանակը, ստացել հաղթողի վկայականն ու թագը:

«PRINCESS OF THE GLOBE-2014» մրցույթում գլխավոր մրցանակակիր է ճանաչվել Ուկրաինայի ներկայացուցիչ Նատալիա Վարչենկոն, առաջին մրցանակի է արժանացել Էստոնիայի մասնակից Աննա Գոմոնովան, 2-րդ մրցանակը ստացել է Լատվիայի ներկայացուցիչ Ալինա Մատվեևան, 3-րդ մրցանակի է արժանացել Բելառուսի մասնակից Իրինա Մոիսեիչիկը, իսկ 4-րդ տեղը զբաղեցրել է Սիբիրից մասնակից Եկատերինա Բարինովան:

«PHOTOMODEL OF THE UNIVERSE -2014» մրցույթում հաղթել է ՌԴ մասնակից Ուլյանա Բերդիշևան, 1-ին մրցանակին է արժանացել Վրաստանից Տատիա Դոնաձեն, իսկ 2-րդ մրցանակին արժանացել է Իտալիայի ներկայացուցիչ Վանեսսա Պարիզին:


 

Հայ աղջիկները հաղթանակով են վերադարձել գեղեցկության մրցույթից. Լուսանկարներ