2014թ.-ի Խաղաղության Նոբելյան մրցանակակիրը դպրոցական Մալալա Յուսուֆզայն է
10/10/2014 20:40

2014թ.-ի Խաղաղության Նոբելյան մրցանակակիրը դպրոցական Մալալա Յուսուֆզայն է

Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում հայտարարվել են 2014 թ.-ի Խաղաղության Նոբելյան մրցանակակիրների անունները: Այս տարի մրցանակակիր է դարձել պակիստանցի դպրոցական Մալալա Յուսուֆզայը և 60-ամյա հնդիկ իրավապաշտպան Կայլաշ Սատյարտին: Այս մասին հայտնում է BBC-ն:

Մրցանակը շնորհվել է երեխաների ստրկացման դեմ պայքարի և երեխաների կրթության իրավունքի պաշտպանության համար:

Մալալան ամբողջ աշխարհում պայքարում է աղջիկների կրթության իրավունքի համար: Սատյարտին 20 տարուց ավելի է՝ պայքարում է երեխաների իրավունքների պաշտպանության համար:

Նրա «Բաչպան Բաչաո Անդոլան» բարեգործական կազմակերպությունը կարողացել է ստրկությունից ազատել ավելի քան 80.000 երեխայի:
 

2014թ.-ի Խաղաղության Նոբելյան մրցանակակիրը դպրոցական Մալալա Յուսուֆզայն է