.jpg)
Պուտին. Հայաստանը պատրաստ է միանալ ԵՏՄ-ին` եռյակի հետ հավասարապես
Մեր կարծիքով՝ Հայաստանը պատրաստ է աշխատել Եվրասիական տնտեսական միությունում` Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի հետ հավասար կերպով: Այս մասին Մինսկում մեկնարկած Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում քիչ առաջ հայտարարեց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:
Վ. Պուտինի խոսքով՝ 2013 թ. աշնանից սկսած համեմատաբար կարճ ժամանակամիջոցում Հայաստանը կարողացել է մոտեցնել է իր տնտեսական կարգավորումները ԵՏՄ ընդհանուր չափանիշներին և ազգային օրենսդրությունը համապատասխանեցրել են եվրասիական ինտեգրացիոն միավորման նորմերին:
«Հույս ունենք, որ Հայաստանի անդամակցությունից մեկ-երկու տարի անց մենք կտեսնենք դրական մակրոտնտեսական արդյունքը: Եռյակի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը առանց այդ էլ աճում է բարձր տեմպերով՝ տարեկան 10%-ով: Մաքսային և վարչական խոչընդոտների վերացման դեպքում այդ դրական միտումը, հուսով եմ, էլ ավելի կամրապնդվի:
Պետք է բարելավվեն նաև այլ առանցքային ինդիկատորները՝ համախառն արդյունքը, սպառողական պահանջարկը, բնակչության իրական եկամուտները և զբաղվածությունը»,- հայտարարել է Վ. Պուտինը:
Հիշեցնենք, որ քիչ առաջ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում Հայաստանը ստորագրել է Եվրասիական տնտեսական միությանը միանալու համաձայնագիրը: Այն ուժի մեջ է մտնում 2015թ-ից: