Լարիսա Ալավերդյան. Կարեն Պետրոսյանի հարցով շուտով հայտարարություն կանենք
11/10/2014 16:10

Լարիսա Ալավերդյան. Կարեն Պետրոսյանի հարցով շուտով հայտարարություն կանենք

Այսօր մի բան ակնհայտ է՝ Ադրբեջանում Կարեն Պետրոսյանի նկատմամբ եղած ճնշումներն իրենց ազդեցությունն են ունեցել: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը.

«Կարեն Պետրոսյանի հարցով ստեղծվել է աշխատանքային խումբ ու մենք շուտով միասնական հայտարարությամբ հանդես կգանք: Սպասելու ենք դիակի փորձաքննությունների արդյունքներին, որպեսզի ձեռնարկենք հետագա քայլերը»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:

Հիշեցնենք, որ Կարեն Պետրոսյանը Հայաստանի սահմանամերձ Չինարի գյուղի բնակիչ էր: Այս տարվա օգոստոսի 7-ին նա՝ չկողմնորոշվելով տեղանքում, հատել է հայ-ադրբեջանական սահմանն ու գերեվարվել:

Այնուհետև Ադրբեջանի իշխանությունները լրատվամիջոցներին տրամադրել էին տեսանյութեր, որոնցում ադրբեջանական բանակի տխրահռչակ գեներալ-լեյտենանտ, Ադրբեջանի ազգային հերոս Ռովշան Աքպերովը նվաստացնում է հայ գերուն ու պահանջում, որ նա ներողություն խնդրի նախագահ Ալիևից: Միայն այս տեսանյութում Աքպերովը խախտում է գերիների հետ վարվելու միջազգայնորեն ընդունված մի շարք դրույթներ:

Գերեվարությունից մեկ օր անց Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ Կարեն Պետրոսյանը, իբրև թե «հանկարծամահ» է եղել:

Հայ խաղաղ գյուղացու սպանությունից հետո ադրբեջանական կողմը միայն հոկտեմբերի 10-ին է համաձայնում փոխանցել նրա դին հայկական կողմին:

Նախորդող հրապարակում՝ Կարեն Պետրոսյանի դին փորձաքննությունների կենթարկվի
 

Լարիսա Ալավերդյան. Կարեն Պետրոսյանի հարցով շուտով հայտարարություն կանենք