Արա Պապյանը՝ ԵՏՄ պայմանագրի մասին. Վստահ եմ, որ խնդիրներ ենք ունենալու
11/10/2014 15:05

Արա Պապյանը՝ ԵՏՄ պայմանագրի մասին. Վստահ եմ, որ խնդիրներ ենք ունենալու

Ստորագրությամբ Հայաստանը չի դառնում ԵՏՄ անդամ, այս պայմանագիրը դեռ պետք է վավերացվի: Այս մասին այսօր ԵՏՄ անդամակցության պայմանագիրը ստորագրելու վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը:

Նա հիշեցրեց, որ արդեն հինգ տարի է ստորագրվել են հայ-թուրքական արձանագրությունները, սակայն դրանք ուժ չունեն, քանի որ չեն վավերացվել.

«Այնուամենայնիվ, կարծում եմ, որ մենք լուրջ խնդիրներ ենք ունենալու Բելառուսի և Ղազախստանի հետ»,- ասաց Արա Պապյանը՝ բացատրելով, որ թեև Ղազախստանի նախագահը խոսում էր փոխզիջումից, սակայն նման տարբերակ ստորագրված պայմանագրում ամրագրված չէ:

«Բանավոր ջենտլմենական պայմանավորվածություններ են, որոնք կարող են գործել մեկ կամ երեք տարի: Եթե հետագայում ղազախները պնդեն, որ պետք է դրվի մաքսակետ Արցախի և Հայաստանի միջև, մենք ի՞նչ պետք է անենք»,- ասաց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավարը՝ կրկնելով՝ «վստահ եմ, որ խնդիրներ ենք ունենալու»:
 

Արա Պապյանը՝ ԵՏՄ պայմանագրի մասին. Վստահ եմ, որ խնդիրներ ենք ունենալու