Արամ Սարգսյան. Եթե անգամ մաքսակետ լինի, այն ֆորմալ բնույթ է կրելու
11/10/2014 15:48

Արամ Սարգսյան. Եթե անգամ մաքսակետ լինի, այն ֆորմալ բնույթ է կրելու

ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագրի տակ մեր ստորագրությամբ շատ լուրջ քաղաքական գործընթաց է սկսվում: Այս մասին այսօր ԵՏՄ անդամակցության պայմանագիրը ստորագրելու վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

Նա անդրադարձավ նաև Հայաստանի և Արցախի միջև մաքսակետի տեղադրման հավանականությանը.

«Կարծում եմ՝ սա արհեստական հարց է, որովհետև բոլորը հասկանում են, որ ԼՂՀ ժողովուրդը հումանիտար աղետի չի կարող վերածվել միայն այն բանի համար, որ մի պետություն պահանջում է այնտեղ մաքսակետ դնել»,- ասաց ՀԴԿ նախագահն՝ ընդգծելով, որ Ղազախստանը սա անում է Ադրբեջանին հաճոյանալու համար:

«Եթե անգամ մաքսակետ դրվի, դա կրելու է ֆորմալ բնույթ»,- ասաց Արամ Սարգսյանը:
 

Արամ Սարգսյան. Եթե անգամ մաքսակետ լինի, այն ֆորմալ բնույթ է կրելու