.jpg)
Աբովյանում տարեց կնոջ սպանության գործով ինքնախոստովանական ցուցմունք են տվել
Սեպտեմբերի 10-ին Աբովյան քաղաքի Ռասիա 4 շենքի 64 բնակարանի լոգարանում հայտնաբերված կնոջ սպանության գործով 2 հոգի ձերբակալվել է: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ըստ ոստիկանության տեսանյութի՝ կնոջ թոռը ընկերոջ հետ տուն է եկել, թակել է դուռը, բայց տատը՝ Ռաիսա Մկրտչյանը, որ սովորաբար տանն էր լինում, չի բացել դուռը: Բնակարանը առաջին հարկում է և տղայի ընկերը պատուհանով ներս է մտել ու տեսել, որ սենյակները տակնուվրա են արված: Ներսից բացել է մուտքի դուռը և թոռը ներս է մտել ու տեսել, որ արյան հետքերը տանում են միջանցք, որտեղից էլ լոգասենյակ: Բացել են լոգասենյակի դուռը, որտեղ տեսել են խեղդամահ արված Ռաիսա Մկրտչյանի արնաշաղախ դին:
Տնից բացակայել է 250 հազար դրամ և ոսկեղեն:
Օրեր անց ոստիկանություն բերված Աբովյանի բնակիչ Վարդան Բաբայանը և Գեղարքունիքի բնակիչ Համլետ Հակոբյանը խոստովանել են կատարվածը, պատմել՝ ով ի՞նչ արել է: Վ. Բաբայանը Ռ. Մկրտչյանի թոռանը ճանաչել է ինստիտուտից, թակել են նրա տան դուռը և թոռանը հարցրել, ապա տետր վերցնելու պատրվակով ներս մտել և փող պահանջել: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 Հոդվածի 2 մասով:
Մանրամասները՝ տեսանյութում: