.jpg)
Ստյոպա Սաֆարյան. Քառյակում «առաջին կռուգ» հասկացություն կա
Քառյակում «առաջին կռուգ» հասկացություն կա: Լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց «Միջազգային անվտանգության հարցերի ինստիտուտ» ՀԿ նախագահ Ստեփան Սաֆարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ խորհրդակցության մասին ակնարկեց Ր. Հովհաննիսյանը, երբ հայտարարեց, թե ուզում է Լևոն Տեր-Պետրոսյանի ու Գ. Ծառուկյանի հետ առանձին խոսել, ովքեր, սակայն, իրենց հերթին զրուցում էին առանձին:
Ս. Սաֆարյանը նշեց, որ չի պատրաստվում խոսել «Ժառանգություն» կուսակցության տիրույթում գտնվող հարցերի մասին, բայց այն, ինչի մասին ինքը խոսել է միշտ, չափազանց տեսանելի է այսօր:
Եվ այնուամենայնիվ, Սաֆարյանը ընդգծեց, որ «Ժառանգությունը» եռյակի լիիրավ անդամ չէ: «Դա նկատելի է հենց այն տեսակետից, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը և Գագիկ Ծառուկյանը հանդիպեցին՝ որոշելու հանրահավաքի օր, օրակարգ և ընդամենը մյուսներին տեղյակ պահեցին: Այս առումով չեմ կարծում, թե «Ժառանգությունը» այդ եռյակի կամ քառյակի լիիրավ անդամ է, կամ որևէ բան որոշում է այդ ֆորմատի օրակարգում: Իսկ թե ինչու է «Ժառանգությունը» շարունակում մնալ այդտեղ, դրա պատասխանը կարող են տալ միայն «Ժառանգության» ներկայացուցիչներն»,- ասաց նա՝ դժվարանալով պատասխանել հարցին, թե հաջորդ հանրահավաքին Ժառանգությունը կմասնակցի, թե ոչ:
Անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, թե իրենք պատրաստ են իշխանության առաջարկություններին, Ս. Սաֆարյանի շեշտեց, որ թերևս այն նպատակ էր հետապնդում սահուն անցնել քառյակի ներկայացրած 12 կետերից, որոնք քառյակին տարան փակուղի:
«Հասկանալի պատճառներով քառյակը չի կարող պահանջել կառավարության հրաժարականը: Հենց դրա համար էլ հայտարարվեց, որ այլևս որևէ նամակ չեն գրելու, վերջնագիր, որևէ պահանջ չեն ներկայացնելու»,-ասաց նա: