Beeline-ն ավելացնում է «MegaPro»-ի գերարագ բջջային ինտերնետի ծավալը
14/10/2014 17:37

Beeline-ն ավելացնում է «MegaPro»-ի գերարագ բջջային ինտերնետի ծավալը

Beeline-ը հայտարարում է «MegaPro» ծառայության անսահմանափակ գերարագ բջջային ինտերնետի ծավալների ավելացման մասին: Այժմ բաժանորդները կարող են օգտվել օրական մինչև 110 ՄԲ անսահմանափակ բջջային ինտերնետից` առանց արագության սահմանափակման: 110 ՄԲ-ը սպառելուց հետո գործում է արագության սահմանափակում մինչև 256 կբ/վրկ: Այս մասին հայտնում են ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

«MegaPro» ծառայության բջջային ինտերնետի ծավալի ավելացման որոշումը նախևառաջ պայմանավորված է մեր բաժանորդների շրջանում այս ծառայության լայն կիրառման և բջջային ինտերնետի օգտագործողների թվի ավելացման հետ: Հաճախորդների մասին հոգ տանելը Beeline-ի գլխավոր առաջնահերթություններից է: Մենք կշարունակենք մեր առաջարկների բարելավումը` դարձնելով դրանք առավելագույնս պարզ և հարմար մեր հաճախորդների համար», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«MegaPro» ծառայությունը կարելի է ակտիվացնել` զանգահարելով 0674900 համարին, հավաքելով *110*900# USSD-հրահանգը կամ ուղարկելով 900 տեքստով SMS-հաղորդագրությունը 0674 համարին:

«MegaPro» ծառայությունը հասանելի է «ԱրմենՏել» ՓԲԸ կանխավճարային հաշվարկային համակարգի բոլոր սակագնային փաթեթների բաժանորդներին` բացառությամբ շարժական ինտերնետի «Բազային», «Գիշերային», «Անսահմանափակ»,

«Ստեպ», «Infinity 512» և «Infinity 1024» ՍՓ-ների բաժանորդներին: Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք այցելել Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներ, զանգահարել հաճախորդների սպասարկման ծառայություն` 0611 համարով, կամ այցելել www.beeline.am կայքը:

* * *
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Կամբոջայում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Բուրունիում, Զիմբաբվեում, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում և Իտալիայում: «ՎիմպելԿոմ»-ը ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում` շուրջ 754 մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Leo», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: 2014թ. հունիսի 30-ի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմում էր 221 միլիոն:

«ՎիմպելԿոմ»-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում:
 

Beeline-ն ավելացնում է «MegaPro»-ի գերարագ բջջային ինտերնետի ծավալը