.jpg)
Կատալոնիան հրաժարվել է անկախության հանրաքվեից
Կատալոնիայի կառավարությունը հրաժարվել է նոյեմբերի 9-ին նախատեսված Իսպանայից անկախանալու հանրաքվեից:
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Կատալոնիայի կառավարության ղեկավար Արթուր Մասը՝տարածաշրջանի 3 ազգայնական կուսակցությունների հետ 10 ժամ տևած բանակցություններից հետո:
Սեպտեմբերի 29-ին Իսպանիայի սահմանադրական դատարանը 5 ամսով դադարեցրել է հանրաքվեի վերաբերյալ հրամանագրի կիրառությունը:
Հիշեցնենք, որ Կատալոնիան ամենաշատ ֆինանսներն է տրամադրում Իսպանիայի բյուջե, սակայն հետ է ստանում իսպանական այլ տարածաշրջաններից 16 միլիարդ եվրոյով ավելի քիչ: Կատալոնացիները այդ համակարգը համարում են անարդար:
Կատալոնիայի ինքնավարության 7,5 միլիոն բնակչության 65 %-ը էթնիկ կատալոնացիներ են, որոնք խոսում են իրենց ազգային լեզվով:
Կատալոնիան Իսպանիայում ունի ինքավարության կարգավիճակ և իր ազգային լեզուն օգտագործվում է որպես պաշտոնական, իսկ Կատալոնիայի հարաբերությունները կենտրոնական իսպանական կառավարության հետ կարգավորվում են հատուկ օրենսդրությամբ:
Այդ փաստաթղթում կատալոնացիները ունեն առանձին ազգի կարգավիճակ, իսկ Կատալոնիան`պետության կարգավիճակ:
2009թ.-ից սկսած Կատալոնիայում տեղի են ունենում ոչ պաշտոնական հանրաքվեներ, որոնց ժամանակ մասնակիցների 100%-ը կողմ են քվերակում Իսպանիայից անկախանալուն: