Այսօրվանից գործարկվել է ԱՆ քրեակատարողական ծառայության պաշտոնական կայքը
14/10/2014 15:31

Այսօրվանից գործարկվել է ԱՆ քրեակատարողական ծառայության պաշտոնական կայքը

Այսօրվանից գործարկվում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պաշտոնական կայքը (www.ced.am): Այս մասին տեղեկանում ենք Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության լրատվական բաժնից:

«Կարևորելով քրեակատարողական ծառայության գործունեության վերաբերյալ օբյեկտիվ և ճշգրիտ տեղեկատվության տրամադրումը ԶԼՄ-ներին, նաև երկխոսության միջավայրի ձևավորումը՝ հուսով եմ, որ կայքի միջոցով լրագրողները և քաղաքացիները կարող են գտնել իրենց հուզող բազմաթիվ հարցերի պատասխաններ: Մասնավորապես, կայքում տեղ գտած իրավաբանական օգնության էջն անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու հնարավորություն կընձեռի դատապարտյալների և կալանավորված անձանց հարազատներին»,- ԱՆ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանի խոսքերն է մեջբերում լրատվական ծառայությունը: 

 

Այսօրվանից գործարկվել է ԱՆ քրեակատարողական ծառայության պաշտոնական կայքը