.jpg)
Դավութօղլու. Թուրք-ադրբեջանական կապերը բարձր մակարդակի վրա են
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Տրանսանատոլիական գազամուղը(TANAP) լավագույն ապացույցն է, որ թուրք-ադրբեջանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա:
APA-ի փոխանցմամբ, Դավութօղլուն նշել է, որ բազմաթիվ երկրներ ունեն խնդիրներ, իսկ Ադրբեջանը և Թուրքիան զարգանում են:
Դավութօղլուն այդ հայտարարությունը արել է TANAP-ի համար նախատեսված խողովակների առաքման համաձայանգրի ստորագրման ընթացքում:
Նրա խոսքով, Թուրքիան հանդիսանում է ոչ միայն գազ սպառող, այլ նաև տարանցող երկիր: Թուրքիայի վարչապետը նշել է, որ Թուրքիան 2019թ.-ից կսկի գազ արտահանել Եվրոպա:
Դավութօղլուն TANAP-ը ներկայացրել է որպես Կովկասը և Բալկանները կամրջող նախագիծ: