Դսեղ գյուղի մոտ մեքենան ընկել է ձորը. Վարորդը մահացել է
14/10/2014 12:00

Դսեղ գյուղի մոտ մեքենան ընկել է ձորը. Վարորդը մահացել է

Այսօ գիշեր ժամը 03.29-ին տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզի Դսեղ գյուղ տանող ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել ձորը. կա տուժած, անհրաժեշտ է օգնություն: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ մեկ մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել ձորը:

Վարորդ Ա. Ղ.-ն (ծնվ.1967 թ.) տեղում մահացել է:

Հրշեջ-փրկարարները հոսանազրկել են ավտոմեքենան, դուրս են բերել վարորդի դին և հանձնել դեպքի վայր ժամանած շտապօգնության աշխատակիցներին: 

Դսեղ գյուղի մոտ մեքենան ընկել է ձորը. Վարորդը մահացել է