.jpg)
2013-ի ընթացքում Հայաստանից Ֆրանսիա օրինական ճանապարհով մեկնել է 1047 հայ
2013 թ. ընթացքում Հայաստանից Ֆրանսիա օրինական ճանապարհով մեկնել է 1047 հայ, որոնց միջին տարիքը 32 տարեկան է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Ֆրանսիայի իմիգրացիայի և ինտեգրման գրասենյակի (OFII) ծրագրի ղեկավար Իվա Յակոպովիչը:
Նրա խոսքով՝ դիմողների 53 տոկոսը կանայք են, 47 տոկոսը՝ տղամարդիկ, իսկ մեկ տարվա ընթացքում Ֆրանսիայում ապաստան ստանալու համար դիմել է 341 հայ:
Հարցին՝ այդ դիմումներից քանի՞սն է բավարարվել, նա պատասխանեց, որ կազմակերպությունը սրա վերաբերյալ տեղեկատվություն չունի:
Հայերը, ըստ բանախոսի, առավել հաճախ դիմում են փախստականի կարգավիճակ ստանալու կամ էլ Ֆրանսիայում ունեցած ընտանեկան կապերի հետ կապված, քանի որ դիմած 1047 հայերից միայն 1-ն է դիմել աշխատանքի համար:
Առավելություններ են տրվում այն անձանց, ում կացության համար տրամադրվող փաստաթղթում գրվում է, որ նա տաղանդ է:
Ըստ 2013թ.-ի ընդունման և ինտեգրման պայմանագրերի վիճակագրության՝ դիմողների մեջ հիմնական ազգություններն են՝ Ալժիր 16,8%, Մարոկկո 12,3%, Թունիս 7,9%, Թուրքիա 4,4%, Չինաստան 4,0%,
Հայերը կազմում են 1,2%-ը և գտնվում են 16-րդ տեղում:
Օրինական ճանապարհով Ֆրանսիա մեկնելու համար պետք է վիզա ստանալու համար դիմում ներկայացնել հայրենիքում գտնվող հյուպատոսությունում, ապա հանձնել քննություն ֆրանսերենի իմացության և Ֆրանսիայի ազգային արժեքների մասին քննություն:
Եթե դիմորդը չի կարողանում հաղթահարել քննությունը, ապա պետք է անցնի ֆրանսերենի և Ֆրանսիայի ազգային արժեքների մասին դասընթաց: Այս դասընթացները հաղթահարելու դեպքում տրվում է ատեստացիա, ապա կնքվում է ինտերգրման պայամանգիր 6 ամիս ժամկետով, որը պետք է վերակնքվի յուրաքանչյուր 6 ամիսը մեկ անգամ:
Մեկ տարվա ընթացքում ողջ աշխարհից ստորագրվել է 108969 ինտեգրման պայմանագիր: 2003թ.-ից ի վեր Ֆրանսիայում ստորագրվել է ավելի քան մեկ միլիոն ինտերգրման պայմանագիր:
Ֆրանսիայում ընդունման և ինտեգրման պայմանագրով (CAI) ինտեգրման համար ընդունելի խմբեր են համարվում օտարերկրացիները, ովքեր մշտական բնակություն են հաստատում Ֆրանսիայում և սպասում են իրենց առաջին կացության թույլտվությանը, ընտանիքի վերամիավորման շահառուները, փախստականներ և ընտանիքի անդամներ, մշտական հաստիքային աշխատողներ, մարդասիրական նկատառումներով մեկնող մարդիկ:
Մասնագիտական հմտությունների գնահատումը չի առաջարկվում բոլոր օտարերկրացիներին, ովքեր հայտարարում են, որ արդեն ունեն աշխատանք և չեն փնտրում, մինչև 18 տարեկան օտարերկրացիներին, եթե հաճախում են ուսումնական հաստատություն, 55 տարեկանից բարձր օտարեկրացիներին, ովքեր գտնվում են Ֆրանսիայում և ունեն կացության իրավունք «գիտաշխատող», «արվեստի և մշակույթի մասնագիտություն» կամ «վարձատրվող մասնագիտական զբաղմունք» նշումով: