«Քաղաքում»-ի Մխոյի աննախադեպ անակնկալը
14/10/2014 20:01

«Քաղաքում»-ի Մխոյի աննախադեպ անակնկալը

«Քաղաքում» սերիալից հայտնի դերասան Հովհաննես Դավթյանը հեղինակել է նոր stand up շոու-ծրագիր, որը, նրա խոսքով, Հայաստանում չունի իր նախադեպը: Դերասանը Life.panorama.am-ին տեղեկացրել է, որ այն կոչվում է «HD»՝ իր անվան և ազգանվան սկզբնատառերով. «Բացի այդ՝ «HD»-ն որակի խորհրդանիշ է, այնպես որ, մենք բեմից մատուցելու ենք որակյալ հումոր»,-մեկնաբանել է դերասանը:

Հովհաննեսի խոսքով՝ շոու-ծրագրի կազմն ամեն կիրակի ներկայանալու է երևանյան ակումբներից մեկում. «Արդեն մի քանի անգամ ունեցել ենք ելույթներ, որոնք ընդունվել են մեծ հաջողությամբ: Բեմում կտեսնեք տարբեր դերասանների, շոումենների, КВН-ականների. մեզ համար կարևոր չէ, որ նրանք հայտնի լինեն, էականն այն է, որ կարողանան սցենար գրել և այն հետաքրքիր մատուցել»,- ընդգծել է նա:

 Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

«Քաղաքում»-ի Մխոյի աննախադեպ անակնկալը