Անցած տարի Լեհաստանում աշխատելու իրավունք է ստացել 448 հայ
14/10/2014 19:50

Անցած տարի Լեհաստանում աշխատելու իրավունք է ստացել 448 հայ

Աշխատանքի նպատակով այս տարի Հայաստանից Լեհաստան է մեկնել 648 հայ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Լեհաստանի Աշխատանքի և սոցիալական քաղաքականության նախարարության աշխատաշուկայի վարչության աշխատակից Ալեքսանդրա Լանգեն:

Նրա խոսքով՝ Լեհաստանում հայ աշխատանքային միգրանտները, ի տարբերություն բելառուսների և ուկրաինացիների, այնքան էլ մեծ թիվ չեն կազմում, սակայն այդ թիվը, չնայած դանդաղ, սակայն աճ է արձանագրում:

Անցյալ տարի Լեհաստանում աշխատելու իրավունք է ստացել 448 հայ: Հայերը հիմնականում զբաղվում են առևտրով, ինչպես նաև գյուղատնտեսական և տնային աշխատանքով: 2014 թ. ՀՀ-ն միացել է Լեհաստանում կարճաժամկետ աշխատանքի վերաբերյալ պարզեցված ընթացակարգի մասին պայմանագրին, որը հնարավորություն է տալիս առանց աշխատանքի վերաբերյալ թույլտվության մնալ այս երկրում 6 ամիս:

Ա. Լանգենի խոսքով՝ նման օրենքի նպատակը օտարերկրյա աշխատուժի պահանջարկն է, որը տարեցտարի ավելանում է, ինչպես նաև դեմոգրաֆիական խնդիրները, քանի որ ըստ հաշվարկների՝ մի քանի տասնամյակ անց Լեհաստանում աշխատունակ տարիքի բնակչության թիվը կնվազի:

 

Անցած տարի Լեհաստանում աշխատելու իրավունք է ստացել 448 հայ