ՀՀ-ում է ՌԴ զինված ուժերի ինժեներական զորքերի պետի պատվիրակությունը
14/10/2014 19:07

ՀՀ-ում է ՌԴ զինված ուժերի ինժեներական զորքերի պետի պատվիրակությունը

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարների կողմից հաստատված երկկողմ համագործակցության 2014թ. պլանի համաձայն`  Հայաստան է ժամանել ՌԴ զինված ուժերի ինժեներական զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Յու.Ստավիցկու գլխավորած պատվիրակությունը` ինժեներական ապահովման ոլորտում աշխատանքային քննարկումներին մասնակցելու և ՀՀ ԶՈՒ ինժեներական զորամասեր այցելելու նպատակով: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ հասարակայնության հետ կապերի բաժնից:

Պատվիրակության այցը կավարտվի հոկտեմբերի 15-ին:

Հոկտեմբերի 14-ից 17-ը Հայաստանում է գտնվելու նաև Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի վարչության աշխատանքային խումբը` ՌՔԿՊ ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկան նպատակով:


 

ՀՀ-ում է ՌԴ զինված ուժերի ինժեներական զորքերի պետի պատվիրակությունը