.jpg)
Apple-ը և Facebook-ը առաջարկել են վճարել ձվաբջիջների սառեցման համար
Apple և Facebook ընկերություններն առաջարկել են իրենց աշխատակցուհիներին սառեցնել ու պահպանել ձվաբջիջները, որոնց համար իրենք պատրաստ են վճարել: Այս մասին հայտնում է NBC News-ը:
Facebook-ն արդեն սկսել է վճարել ձվաբջիջների սառեցման համար, իսկ Apple-ը այդ գործընթացը կսկսի 2015 թ. հունվարից: Այս գործընթացի համար պետք է վճարել 10 հազար դոլար՝ սառեցման յուրաքանչյուր փուլի համար և տարեկան լրացուցիչ 500 դոլար` ձվաբջջի պահպանման համար:
Այս ընկերությունները առաջին խոշոր կազմակերպություններն են, որ նման առաջարկ են արել իրենց աշխատակցուհիներին ոչ բժշկական նկատառումներով, պատճառաբանելով դա նրանով, որ լավ կարիերային զուգահեռ պետք է պլանավորել նաև երեխաներ ունենալու գործընթացը: