Հոկտեմբերի 13-ին հակառակորդի կրակից վիրավորված զինվորի վիճակը բավարար է
15/10/2014 13:13

Հոկտեմբերի 13-ին հակառակորդի կրակից վիրավորված զինվորի վիճակը բավարար է

Հոկտմեբերի 13-ին Արցախի հարավային ուղղությամբ հակառակորդի կրակոցների հետևանքով վիրավորված զինծառայող Հովհաննես Թադևոսյանի վիճակը բավարար է: Այս մասին Aysor.am-ը տեղեկացավ Ստեփանակերտի զինվորական հոսպիտալից:

Զինծառայողը ստացել է ծնկահոդի վիրավորում.

«Դեռ որոշ ժամանակ պիտի բուժվի»,- ասացին հոսպիտալից:

Նախնական տեղեկություններով՝ 19-ամյա զինվորը հետագայում քայլելու հետ խնդիրներ չի ունենա:

Նախորդող հրապարակում՝ Հակառակորդի կրակահերթերի հետևանքով զինծառայող է վիրավորվել


 

Հոկտեմբերի 13-ին հակառակորդի կրակից վիրավորված զինվորի վիճակը բավարար է