.jpg)
Ջեյմս Ուորլիքը չի այցելի Երևան և Բաքու. Նա ընտանեկան խնդիրներ ունի
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը չի մասնակցի խմբի տարածաշրջանային այցին: Այդ մասին նա գրել է Twitter-ի իր էջում:
«Ընտանեկան խնդիրների պատճառով՝ ես չեմ կարող միանալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ Բաքվում և Երևանում: Հաջողություն եմ մաղթում ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցություններում»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երևան կժամանեն հոկտեմբերի 17- ին: