.jpg)
Մամեդյարով. Բաքուն լուրջ ակնկալիքներ ունի Փարիզի եռակողմ հանդիպումից
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Ադրբեջանը լուրջ առաջընթաց է ակնկալում Փարիզում նախագահների մասնակցությամբ եռակողմ հանդիպումից:
APA գործակալության փոխանցմամբ՝ Մամեդյարովը նշել է, որ Ադրբեջանը կողմ է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման պայմանագրի արագացված նախապատրաստմանը:
Նրա խոսքով՝ համանախագահները հանդես են եկել կառուցողական առաջարկություններով, որոնք ներառում են մի քանի հարցեր:
Մամեդյարովը նշել է, որ անհրաժեշտ է այդ առաջարկությունների հիման վրա անցնել խաղաղության համաձայնագրի մշակմանը, որը ենթադրում են նաև «հողերի ազատագրում և փախստականների վերադարձ»:
Նա հավելել է, որ իրենք լիովին պատրաստ են նոր փուլին և համարժեք քայլ են ակնկալում նաև Հայաստանից: