.jpg)
Փայլակ Հայրապետյան. Ես երբեք չեմ թաքցրել Ա. Սուքիասյանի հետ առերեսման փաստը
Գործարար Փայլակ Հայրապետյանը չի թաքցրել կալանավորված Աշոտ Սուքիասյանի հետ առերեսման փաստը, սակայն լռել է այդ մասին, քանի որ դա էական նշանակություն չունեցող հանգամանք է համարել: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Փ. Հայրապետյանը:
Նրա խոսքով՝ առերեսումից ինքը շատ անտրամադիր է վերադարձել: Հարցին՝ ի՞նչ են խոսել առերեսման ընթացքում, Փ. Հայրապետյանը պատասխանեց.
«Գնացի իր մոտ, ասեցի, այ խուլիգան, ինչո՞ւ ինձ զրկեցիք իմ ունեցվածքից, ինչի՞ համար էր էս կեղծիքը»,- ասաց նա:
Փ. Հայրապետյանը նշեց, որ թե Աշոտ Սուքիասյանը պատախանել է, թե մենակ իրեն չեն «գցել»:
Գործարարն ասաց, որ արդեն 2 հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: ՄԻԵԴ ներկայացված դիմումներից մեկը վերաբերում է Ջերմուկ քաղաքում գտնվող Փ. Հայրապետյանի համալիրը գրավադրմանը, մյուսը՝ Երևանի Արաբկիր համայնքի Հր. Քոչարի փողոցի վրա գտնվող անշարժ գույքի գրավադրմանը: Փայլակ Հայրապետյանի խոսքով՝ նշված գործարքները պետք է առոչինչ ճանաչվեն, քանի որ կնքվել են օրենքի խախտմամբ:
Նախորդող հրապարակում՝ Հայրապետյան. Աշոտ Սուքիասյանին կասեմ՝ այ խուլիգան, ինչո՞ւ այդպես վարվեցիր