Փոստանջյանը չի անդրադառնում Ծառուկյանի մտադրություններին
15/10/2014 12:38

Փոստանջյանը չի անդրադառնում Ծառուկյանի մտադրություններին

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Հայաստանի հաջորդ նախագահի պաշտոնում տեսնում է միայն Րաֆֆի Հովհաննիսյանին:

Պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կարող է օլիգարխ Գագիկ Ծառուկյանը նախագահի պաշտոնը զիջել Րաֆֆի Հովհաննիսյանին, Զ. Փոստանջյանը պատասխանեց, որ այդ պաշտոնը թելադրում է հասարակությունը, այլ ոչ` ֆինանսները: «Վերջին նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանը նույնպես հսկայական ֆինանսական միջոցներ ծախսեց, սակայն նա ոչ թե ընտվեց, այլ՝ բռնազավթեց իշխանությունը»,- ասաց նա:

Բացի այդ, ԱԺ պատգամավորն ասաց, որ չի ցանկանում անդրադառնալ Գագիկ Ծառուկյանի մտադրություններին:

«Հայաստանն ունի ընտրված նախագահ և դա Րաֆֆի Հովհաննիսյանն է: Նա արդար քվեով է ընտրվել, և այս թեման փակված է: Իսկ հաջորդ նախագահը պետք է լինի այն անձը, ով կարող է սպասարկել երկրի անցումային շրջանը, իսկ լավագույն թեկնածուն Րաֆֆի Հովհաննիսյանն է»,- եզրափակեց խոսքը Զ. Փոստանջյանը:
 

Փոստանջյանը չի անդրադառնում Ծառուկյանի մտադրություններին