Նիկոյան. Երկխոսություն չի կարող լինել իշխանափոխության շուրջ
15/10/2014 09:27

Նիկոյան. Երկխոսություն չի կարող լինել իշխանափոխության շուրջ

Իշխանությունների և ոչ իշխանական ուժերի միջև երկխոսությունը չի կարող լինել իշխանափոխության շուրջ: Այս մասին երեկ «Հայկական Ժամանակի» հետ զրույցում ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը:

Վերջինս ասել է նաև, որ արտահերթ ընտրություններ չեն լինելու, բայց ՀՀԿ-ն, անհրաժեշտության դեպքում, պատրաստ է երկխոսել ոչ իշխանական ուժերի հետ: Այդ դեպքում ի՞նչի շուրջ պետք է լինի երկխսությունը: «Դրանք կարող են լինել մեր ժողովրդին հուզող ներքին և արտաքին քաղաքական խնդիրներ»,- ասել է Նիկոյանը:
 

Նիկոյան. Երկխոսություն չի կարող լինել իշխանափոխության շուրջ