«Ս. Նահատակացի պայթեցումը մշակութային ցեղասպանության վառ դրսևորում է»
15/10/2014 13:03

«Ս. Նահատակացի պայթեցումը մշակութային ցեղասպանության վառ դրսևորում է»

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Ժնևում Միջխորհրդարանական միության 131-րդ վեհաժողովի շրջանակում նախօրեին հանդիպում է ունեցել Միջխորհրդարանական միությունում Լիբանանի Հանրապետության պատվիրակության հետ:Այս մասին հայտնում են ԱԺ փոխնախագահի մամուլի գրասենյակից:

Կողմերն արձանագրել են, որ մեր օրերում բավականին ընդգրկուն է խորհրդարանական դիվանագիտության դերը համաշխարհային գործընթացներում՝ անհրաժեշտ համարելով խորհրդարանական համագործակցության աշխուժացումն ու խորացումը: 

ԱԺ փոխնախագահն իր երախտագիտությունն է հայտնել 2000 թվականին Լիբանանի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Լիբանանի հավասարակշռված դիրքորոշման համար:

Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է վերջերս Դեյր էզ Զորի հայկական Սուրբ նահատակաց եկեղեցու պայթեցմանը՝ այն որակելով որպես մշակութային ցեղասպանության վառ դրսևորում: Նա ընդգծել է, որ եկեղեցու պայթեցումը ներկայիս Թուրքիայի տարածքում տասնյակ հազարավոր հուշարձանների ոչնչացման տրամաբանական շարունակությունն է: Լիբանանյան կողմն իր հերթին քննադատել է հայկական եկեղեցու պայթեցումը՝ նշելով, որ նման գործելաոճը որևէ առնչություն չունի իսլամի հետ: 

«Ս. Նահատակացի պայթեցումը մշակութային ցեղասպանության վառ դրսևորում է»