.jpg)
Փակ կլինի Արշակունյաց պողոտա-Նորագավիթի 1-ին փողոց ճանապապարհը
Ընթացող շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 18-ից 19-ը երթևեկության համար փակ է լինելու Արշակունյաց պողոտա-Նորագավիթի 1-ին փողոց ճանապարհային հանգույցը: Այս մասին հայտնում են քաղաքապետարանից:
Շինարարական աշխատանքներն իրականացվում են Երևանի քաղաքապետարանի «Երևանի կառուցապատման և ներդրումային ԾԻԳ» ՀՈԱԿ-ի Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակում:
Որպես այլընտրանքային ճանապարհ վարորդներին առաջարկվում է Աշխատանքի հրապարակ-Բագրատունյաց փողոց-Արտաշատի խճուղի ուղղությունը: