Ցուցարարները փակել են Տիգրան Մեծ փողոցը. Պահանջում են հանդիպել վարչապետին
16/10/2014 12:37

Ցուցարարները փակել են Տիգրան Մեծ փողոցը. Պահանջում են հանդիպել վարչապետին

Քիչ առաջ Եկմալյան փոողոցի նախկին բնակիչները փակել էին Տիգրան Մեծ փողոցը: Նրանք բողոքի ակցիա են կազմակերպել՝ պահանջելով իրենց բնակարանները:

Նրանք պահանջում են հանդիպում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: 

Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Եկմալյանի փողոցի նախկին բնակիչներից Անահիտ Պողոսյանն ասաց, որ  ութ տարի է, ինչ մնացել են անտուն:

«Մեր սեփական տները քանդել են, 8 տարի ա՝ տուն չեն տալիս: Երբ քանդեցին, խոստացան, որ 2 տարվա ընթացքում շենք կսարքեն, սակայն մինչև հիմա տուն չեն տվել, մնացել ենք անտուն: Քաղաքապաետարանն է քանդել, «Նարեկ» ՍՊԸ տնօրեն  Գագիկ Պապոյանին հանձնարարվել էր շենք կառուցել, տեղում պետք է շենք կառուցեր, սակայն այդ տարածքում շենքը մնաց կիսակառույց»,- ասաց Ա. Պողոսյանն ու ավելացրեց, որ ինքը վճարել է 72 հազար դոլար: 

Այս պահին, ինչպես հայտնում է մեր թղթակիցը, բնակիչները Կառավարության մուտքի մոտ են, ցանկանում են հանդիպել վարչապետին: 

Ցուցարարները փակել են Տիգրան Մեծ փողոցը. Պահանջում են հանդիպել վարչապետին