.jpg)
Ի՞նչ կշահի Հայասատնը՝ անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը
Այսօր տեղի ուենցավ Եվրասիական տնտեսական միության անդամակցության նվիրված քննարկում, որը կազմակերպել էր Ռուսաստանի հայերի միությունը և Համաշխարհային հայկական կոնգրեսը: Քննարկմանը ներկա չէր Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, ով ինչպես հաղորդեց Արամ Գասպարի Սարգսյանը, հիվանդ էր:
Արամ Սարգսյանն Արա Աբրահամյանի փոխարեն ներկայացրեց ԵՏՄ անդամակցության իրենց դիրքորոշումները, ըստ որի, ԵՏՄ անդամակցությունը Հայաստանի համար բացում է լայն տնտեսական հնարավորություններ.«ԵՏՄ տնտեսական հարաբերությունների նոր կանոնները կբերեն Հայաստանում արտադրության ընդլայնման և արդիականացման՝ ձևավորելով ընդհանուր շուկա, որտեղ մաքսային վճարները զրոյացված կլինեն»:
Ըստ բանախոսի, էներգակիրներն, այդ թվում վառելիքը, կներկվի շուկայականից ցածր գներով, Եվրասիական զարգացման բանկի փորձագետները հաշվարկել են, որ ԵՏՄ-ին անդամակցելիս Հայաստանը գազի գնի հարյուր քառասուն դոլար և մաքսավճարի զրոյացաման պայմաններում տարեկան կտնտեսի հարյուր քառասուն մլն դոլար և ՀՆԱ ցուցանիշը կավելանա չորս ու կես տոկոս:
Սոցիալ-տնտեսական նոր քաղաքականությունը, շարունակեց խոսդքոը նա, կնպաստի ներքին արտադրողի պաշտպանության ավելացմանը, կխթանի Հայաստանում տեղական արտադրությւոնը, ինչը կբերի նոր աշխատատեղերի ավելացման և արտագաղթի կրճատման, կմեծանա ներդրումների ծավալն այլ երկրներից, ԵՏՄ երկրների ներդրումների չափը մի քանի անգամ կավելանա` արտոնյալ պայմաններով պայմանովորված:
Հինգ հարյուր մլն դոլար կներդրիվի երկաթուղու արդիականացման մեջ, ՀԱԷԿ-ում նոր ծրագիր կիրականացվի, Հայաստանի անվտանգության մակարդակը էլ ավելի կբարձրանա:
Արամ Գասպարի Սարգսյանը միաժամանակ շեշտեց, որ ներկայացվեցին ԵՏՄ անդամակցությունից Հաայաստանի հնարավորություններ են, ոչ թե իրողությունները:
Նախորդող հրապարակում՝ Տնտեսագետ. Հայաստանը կարող է օգտվել թե՛ ԵՄ, թե՛ ԵՏՄ շուկայից