Հունան Պողոսյան. Ոստիկանությունը հատուկ կերպով չի պատրաստվում հանրահավաքին
16/10/2014 16:17

Հունան Պողոսյան. Ոստիկանությունը հատուկ կերպով չի պատրաստվում հանրահավաքին

ՀՀ ոստիկանությունը հատուկ կերպով չի նախապատրաստվում հոկտեմբերի 24-ին հայտարարված հանրահավաքին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը:

Նրա խոսքով՝ պետք է հիշել, որ ոստիկանությունն ապաքաղաքական համակարգ է և իրենք հանրահավաքի ընթացքում ընդամենը հետևելու են օպերատիվ իրավիճակին, և թե իրենց, թե հանրահավաքի կազմակերպիչները պարտավորել են ապահովել հասարակական կարգի պահպանումը:

Հարցին՝ անկախատեսելի իրավիճակներում ինչպե՞ս են իրենց դրսևորելու ոստիկանները, Հ. Պողոսյանը ասաց, որ ոստիկանությունը նման դեպքերին կարձագանքի օրենքով նախատեսված անկանխատեսելի գործողություններով:

Նախորդող հրապարակում՝ Հունան Պողոսյան. Հանցագործությունների ընդհանուր թվաքանակն ավելացել է 302-ով 

Հունան Պողոսյան. Ոստիկանությունը հատուկ կերպով չի պատրաստվում հանրահավաքին