Հունան Պողոսյան. Հանցագործությունների ընդհանուր թվաքանակն ավելացել է 302-ով
16/10/2014 15:31

Հունան Պողոսյան. Հանցագործությունների ընդհանուր թվաքանակն ավելացել է 302-ով

2014 թ. 9 ամիսների ընթացքում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն ավելացել է 302 դեպքով, բայց նկատվում է հանցագործության աճի տեմպերի նվազման միտում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը:

Նրա խոսքով՝ նվազել են դիտավորությամբ առողջությանը վնաս հասցնելու հանցագործությունների դեպքերը և խմբակային հանցագործությունները, աճել են բնակարանային գողության, կողոպուտի դեպքերը:

Նշված ժամանակահատվածում 1190 ոստիկանության ծառայողների նկատմամբ կատարվել է ծառայողական քննություն, դատարան է ուղարկվել 19 գործ, դատապարտվել է 21 անձ:

Իջևանի ոստիկանապետի ձերբակալման հետ կապված Հ. Պողոսյանը ասաց, որ ցավով է արձանագրել այդ դեպքը, քանի որ ոստիկանապետն իրեց գործընկերն է եղել:
 

Հունան Պողոսյան. Հանցագործությունների ընդհանուր թվաքանակն ավելացել է 302-ով