Քաղաքագետ. Ռոբերտ Ուոլթերն իրավունք չունի մտնել Արցախ
16/10/2014 17:20

Քաղաքագետ. Ռոբերտ Ուոլթերն իրավունք չունի մտնել Արցախ

ԵԽԽՎ-ի կողմից հոկտեմբերի 2-ին ընդունված որոշումը հակասում է միջազգային իրավունքին, իրականությանը, ճշմարտությանը և արդարությանը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց քաղաքագետ Լևոն Մելիք- Շահնազարյանը՝ անդրադառնալով «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում բռնությունների աճ» վերնագրով զեկույցին:

«Այս դեպքում լռությունը նշանակում է մասնակցություն հանցագործությանը: Մենք լռելու իրավունք չունենք: Դրա դեմ պետք է պայքարել և պետության, և պետության քաղաքացիների միջոցով: Չպայքարելը նշանակում է հարմարվել այն կեղծիքին, որ հոկտեմբերի 2-ին տեղի ունեցավ Բրյուսելում»,-ասաց նա:

Քաղաքագետի խոսքով՝ շատ քիչ դեպքեր են լինում, երբ ինքը ընդունում է արտաքին քաղաքականության մասնակիցների գործողությունները, այս դեպքում մեղադրելու տեղ չկա, քանի որ մեր պատվիրակությունը արել է իր հնարավորությունների սահմաններում ամեն ինչ, բայց այդ որոշումը ընդունվել է մինչև նիստը և այն ինչ կատարվել է հոկտեմբերի 2-ին, Միջազգային օրենքի խախտում է և չի կարելի լռել այդ մասին:

Քաղաքագետը նաև ասաց, որ այս հարցով զեկուցող նշանակված Ռոբերտ Ուոլթերը իրավունք չունի մտնել Արցախի տարածք:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական կոմիտեն Արցախի վերաբերյալ զեկույցի զեկուցող էր նշանակել բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերին, որը հայտնի է որպես ԵԽԽՎ-ում ադրբեջանական խայտառակությունները պարտակող։

 

Քաղաքագետ. Ռոբերտ Ուոլթերն իրավունք չունի մտնել Արցախ