.jpg)
16/10/2014 20:18
«Մոնակոն» ցանկանում է հետ բերել Վենգերին
«Մոնակոն» հետ չի կանգնում «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին հետ բերելու մտքից: Հիշեցնենք, որ Վենգերը այնտեղ աշխատել է 1987-1994 թվականներին:
Daily Mail-ը գրում է, որ երկու ամիս առաջ ակումբի ներկայացուցիչները բանակցել են 64-ամյա մարզչի հետ: «Մոնակոն» Վենգերին մեկ տարվա պայմանագիր է առաջարկել ու խոստացել 10 միլիոն ֆունտ աշխատավարձ տալ:
Հիշեցնենք, որ Վենգերն անգլիական ակումբի հետ պայմանագիրը երկարաձգել է 3 տարով: