Յացենյուկ. Ուկրաինայի և Ռուսաստանի միջև կարող է վիզային ռեժիմ հաստատվել
16/10/2014 20:38

Յացենյուկ. Ուկրաինայի և Ռուսաստանի միջև կարող է վիզային ռեժիմ հաստատվել

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ Կիևը կարող է վիզային ռեժիմ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե դրա անհրաժեշտությունը ծագի:

Vesti.ru-ի փոխանցմամբ՝ Յացենյուկը նշել է, որ նման հարց ծագել էր դեռևս 2014 թ.-ի մարտին:

Նրա խոսքով՝ Ուկրաինայի իշխանությունների հիմնական խնդիրը ուկրաինա-ռուսական սահմանի վերակառուցումն է ու «Պատ» ծրագրի կիրառումը:

«Պատը» պաշտպանական հսկա համակարգ է, որը կառուցվելու է Ուկրաինայի և Ռուսասանի սահմանին:
 

Յացենյուկ. Ուկրաինայի և Ռուսաստանի միջև կարող է վիզային ռեժիմ հաստատվել