Արթուր Բաղդասարյանին փոխվարչապետի պաշտոն չեն առաջարկել
17/10/2014 09:11

Արթուր Բաղդասարյանին փոխվարչապետի պաշտոն չեն առաջարկել

«Իրավունքը» ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Միսակյանից պարզել է՝ հնարավո՞ր է փոխվարչապետի պաշտոնում նշանակվի ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը:

Արթուր Միսակյանը հերքել է շրջանառվող լուրերը, ապա հավելել, որ նման առաջարկ չի արվել: «Եթե անգամ արվի էլ, պրն Բաղդասարյանը չի ընդունելու, քանի որ ՕԵԿ-ը կոալիցիայից դուրս է եկել, իշխանության մաս չէ»,- ասաց ՕԵԿ մամլո խոսնակը:

Հիշեցնենք՝ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Փոխվարչապետի պաշտոնի համար մի քանի անուն է շրջանառվում, որոնցից մեկն էլ ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանն է:
 

Արթուր Բաղդասարյանին փոխվարչապետի պաշտոն չեն առաջարկել