26-ամյա բրազիլացին կարող է ճանաչվել դարի ամենասարսափելի մոլագարը
17/10/2014 19:44

26-ամյա բրազիլացին կարող է ճանաչվել դարի ամենասարսափելի մոլագարը

26-ամյա բրազիլացի Տյագո Գոմես դա Ռոշան կարող է ճանաչվել 21-րդ դարի ամենասարսափելի մոլագարը, եթե դատարանը նրան մեղավոր ճանաչի: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:

Նա խոստովանել է, որ կատարել է 39 սպանություն: Տղամարդու ամենաերիտասարդ զոհը դարձել է 14-ամյա մի աղջիկ, երիտասարդը սպանել է նաև 16 կնոջ, տրանսվիստիտների ու անտունների:

Ներկայումս նա գտնվում է բանտում և այսօր փորձել է կոտրած լամպի կտորով կտրել իր երակները:

Տյագո Գոմես դա Ռոշային ձերբակալել են մոտոցիկլի կեղծ համարանիշներ օգտագործելու համար, որից հետո նա խոստովանել է մի շարք սպանություններ, նշելով, որ դրանք իրականացրել է «ամեն ինչի վրա կատաղած լինելու» պատճառով:
 

26-ամյա բրազիլացին կարող է ճանաչվել դարի ամենասարսափելի մոլագարը